11:17   03-07-2022
Image Description
Լեհաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվել չմեկնել Բելառուս
Թողնել մեկնաբանություն

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Բելառուս մեկնելուց, իսկ եթե նման ուղևորության անհրաժեշտություն կա՝ զգույշ լինել։Նման հայտարարությամբ է հանդես եկել գերատեսչության ղեկավարի տեղակալ Պավել Յաբլոնսկին։ Նրա խոսքերը մեջբերում է Լեհաստանի մամուլի գործակալությունը։

«Խորհուրդ ենք տալիս լինել շատ զգույշ և խուսափել Բելառուս մեկնելուց»,- ասել է նա։

«Բելառուսի իշխանությունների դիրքորոշումը թշնամական է Ուկրաինայի և Լեհաստանի նկատմամբ»,- ասել է Յաբլոնսկին։

«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ռիսկի դիմել՝ լինելով Լեհաստանին թշնամի համարող երկրի տարածքում, ապա պետք է հասկանա, որ ռիսկը շատ մեծ է, քանի որ կան թշնամական մտադրություններ»,- ասել է նա։

Loading...