11:18   03-07-2022
Image Description
Սերբիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ երկիրը չի դառնա «ՆԱՏՕ-ի հետևակ»
Թողնել մեկնաբանություն

Սերբիան չի մտնի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության մեջ և հավատարիմ կմնա միջազգային իրավունքին, հայտարարել է ՆԳ նախարար Ալեքսանդր Վուլինը։

«Եթե դուք ցանկանում եք հավատարիմ մնալ տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը որպես միջազգային քաղաքականության ամենակարևոր սկզբունքի, և ես կարծում եմ, որ նրանք պետք է սկսեն Սերբիայից: Նախ, չեղյալ համարեք Կոսովոյի ճանաչումը, ասեք՝ կներեք, Սերբիան անձեռնմխելի է, մենք սխալ ենք թույլ տվել, որ ռմբակոծել ենք, կներեք, որ ձեր երեխաներից շատ են սպանվել, կներեք, որ այս ամենը ձեզ հետ արեցինք, մենք կսկսենք ուղղել մեր սխալները»,- ՆԳ նախարարությունը մեջբերում է Վուլինի խոսքերը։

«Եվ չպահանջեք Սերբիայից, որ Սերբիան լինի ՆԱՏՕ-ի հետևակը, որ Սերբիան  Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ մտնի»,- ընդգծել է ՆԳ նախարարը։

Նա նաև մեկնաբանել է փոխվարչապետ, հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Զորան Միխայլովիչի խոսքերը, ով ավելի վաղ ասել էր, որ Սերբիայի կառավարության հաջորդ կազմը կարող է ավելի պարզ լինել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հարցում։

«Ես չգիտեմ, թե իմ գործընկերն ինչ է հասկանում՝ ասելով, որ մենք ավելի հստակ կլինենք Ուկրաինայի հակամարտության հետ կապված։ Մենք շատ պարզ ենք՝ մենք հակամարտության մեջ չենք մտնելու Ռուսաստանի Դաշնության հետ, չենք խառնվելու այլոց հակամարտություններին, չենք լինելու ուրիշի հետևակը», – ասել է Սերբիայի նախարարների կաբինետի անդամը։

Loading...