11:19   03-07-2022
Image Description
Շառլ դը Գոլ օդանավակայանում հրշեջների գործադուլի պատճառով չեղարկվել են տասնյակ չվերթներ
Թողնել մեկնաբանություն

Շաբաթ օրը Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում տասնյակ չվերթներ են չեղարկվել հրշեջների գործադուլի պատճառով։ Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում։ Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։

 

Ավելի վաղ Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կոչ է արել ավիափոխադրողներին չեղարկել ուրբաթ և շաբաթ օրերին թռիչքների մի մասը՝ կապված հրշեջների գործադուլի հետ։ Գերատեսչությունը մանրամասնել է, որ գործադուլի պատճառով թռիչքուղիների մի մասը փակվել է։ Ընդհանուր առմամբ, ուրբաթ օրը փոխադրողները չեղարկել են մոտ 100 չվերթ՝ նախատեսված 1300-ից:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ուրբաթ երեկոյան օդանավակայանում տեխնիկական անսարքության պատճառով շուրջ 1000 ուղևորներ Փարիզից թռչել են առանց ուղեբեռի։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է արհմիության ներկայացուցիչը, «ուղևորները մոտ ապագայում կարող են խնդիրներ ունենալ ուղեբեռի վերադարձի հետ, քանի որ  տեխնիկական խնդիրը դեռևս չի լուծվել անձնակազմի բացակայության պատճառով»։

Արհմիությունների տվյալներով՝ Շառլ դը Գոլ օդանավակայանում գործադուլը կշարունակվի հուլիսի 9-10-ը։ Այս պահին Ֆրանսիայում սկսվում են ամառային դպրոցական արձակուրդները, ինչը կհանգեցնի երկաթուղային կայարաններում և օդանավակայաններում ուղևորափոխադրումների ծանրաբեռնվածության։

Loading...