12:12   03-07-2022
Image Description
Սերբիա-Հունգարիա սահմանին ներգաղթյալների փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել
Թողնել մեկնաբանություն

Հունգարիայի հետ սահմանին սերբական Սուբոտիցա քաղաքի ծայրամասում միգրանտների միջև փոխհրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ, կան վիրավորներ։ Շաբաթ օրը՝ հուլիսի 2-ին, հայտնեռլ է սերբական РТС հեռուստաալիքը։

«Սուբոտիցա քաղաքի մերձակայքում գտնվող Մակովա-Սեդմիցա գյուղում միգրանտների միջև զինված բախման հետևանքով, ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, զոհվել է մեկ մարդ, ավելի քան հինգը վիրավորվել են: Բոլոր տուժածները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց»,- ասվում է հրապարակման մեջ։

 

Ոստիկանությունը փակել է դեպքի վայր մուտքի ճանապարհները։ Դեպքի վայր է ժամանել երկրի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը։

Նշվում է, որ Մակովա-Սեդմիցա գյուղի մոտ միգրանտներն անընդհատ հավաքվում են՝ Հունգարիայի հետ սահմանով Եվրամիության տարածք անցնելու հույսով։

Նախնական վարկածով՝միգրանտների երկու խմբերի միջև բախումը տեղի է ունեցել տարաձայնությունների պատճառով, թե ում են տեղափոխելու սահման։

Loading...