12:15   03-07-2022
Image Description
Թուրքիան լազերային կառավարվող համակարգով հրթիռ է փորձարկել Bayraktar Akinci անօդաչու թռչող սարքի վրա
Թողնել մեկնաբանություն

Թուրքական արտադրության «Bayraktar Akinci» հարվածային անօդաչու թռչող սարքը արձակել է LGK-82 լազերային կառավարվող հրթիռը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Anadolu գործակալությունը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

հուլիսի 1-ին անօդաչու թռչող սարքը օդ է բարձրացել Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թեքիրդաղ նահանգի Չորլու ավիաբազայից և ավելի քան 9,1 հազար մետր բարձրության վրա արձակել լազերային կառավարվող թևավոր հրթիռ, որը ճշգրիտ խոցել է թիրախը։  Այս տեսակի զինամթերքը, որը նախկինում օգտագործվել է կառավարվող ինքնաթիռներով, առաջին անգամ փորձարկվել է անօդաչու թռչող սարքի վրա:

Թուրքիան վերջին տարիներին սկսել է մարտական ​​անօդաչու թռչող սարքերի արտադրություն ոչ միայն իր զինված ուժերի կարիքները հոգալու, այլև արտահանման համար։ Այս պահին թուրքական «Bayraktar TB-2» անօդաչու սարքերը կիրառում են արդեն վեց պետություն՝ Ադրբեջանը, Քաթարը, Լիբիան, Մարոկկոն, Լեհաստանը և Ուկրաինան։ Այս տեսակի անօդաչու սարքերը օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում մարտական ​​գործողություններում։

Loading...