13:11   03-07-2022
Image Description
Թեհրանը կտրականապես դեմ է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը. Աբդոլլահիան
Թողնել մեկնաբանություն

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա, որի ընթացքում բանակցություններ կվարի նախագահ Բաշար Ասադի և իր պաշտոնակից Ֆեյսալ Միկդադի հետ:

Դամասկոսի օդանավակայանում Աբդոլլահիանը լրագրողներին հայտնել է, որ Թեհրանը ձգտում է բարելավել հարաբերությունները Սիրիայի և Թուրքիայի միջև երկխոսության հաստատման ճանապարհով:

«Մեր խնդիրն այն է, որ թույլ չտանք ճգնաժամի առաջացում և փորձենք շարժվել դեպի խաղաղություն, կայունություն և անվտանգություն՝ հաղթահարելով երկու պետությունների միջև առկա տարաձայնությունները, որոնք սերտ հարաբերությւոններ ունեն Իրանի հետ»,- ասել է դիվանագետը:

Ինչպես ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը, Թեհրանում ըմբռնումով են մոտենում Սիրիայի հյուսիսում իրավիճակի հետ կապված Թուրքիայի մտահոգություններին:

«Սակայն մենք կտրականապես դեմ ենք ռազմական գործողության անցկացմանը և կփորձենք հարցը կարգավորել դիվանագիտական միջոցներով»,- նշել է Աբդոլլահիանը:

Loading...