14:09   03-07-2022
Image Description
Ֆինլանդիայի հարավում հույս ունեն ՆԱՏՕ ռազմաբազա կառուցել
Թողնել մեկնաբանություն

Ֆինլանդիայի Հարավային Կարելիա շրջանում գտնվող Լապենրանտա քաղաքը ցանկանում է հնարավորինս շուտ օգուտ քաղել ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունից, գրում է ֆիննական Yle թերթը եւ հավելում, որ տեղի որոշումներ կայացնողներն ու քաղաքացիական ծառայողները ակնարկել են, դաշինքին անդամակցելու դեպքում, քաղաքում ռազմաբազա կառուցելու մասին:

Քաղաքապետ Կիմմո Յարվան ասել է, որ այս գաղափարը ծնվել է՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խոսակցությունների ֆոնին՝ հաշվի առնելով, որ քաղաքը գտնվում է  Եվրոպայի եւ Ռուսաստանի սահմանին:

Պաշտպանության ուժերում այս մասին քննարկումներ չեն եղել, սակայն քաղաքում հույս ունեն, որ ներդրումներ կլինեն:

«Ես մտածում էի, օրինակ, օդանավակայանի մասին։ Դա, իհարկե, հասանելի է, եթե պաշտպանական ուժերը ցանկանան»,- ասել է քաղաքապետը՝ նշելով, որ կացարանի եւ դպրոցի հարցում ոչինչ ասել չի կարող:

Loading...