14:11   03-07-2022
Image Description
Թրամփը պատրաստվում է վաղաժամ սկսել նախագահական ընտրությունների մրցավազքը
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների մրցավազքին վաղաժամ միանալու հնարավորությունը, հայտնում է New York Post-ը`հղում անելով իր աղբյուրներին:

New York Post-ը նշել է, որ վաղաժամ մեկնարկի մասին քննարկումներ կան, որոնց մարդիկ պատրաստվում են եւ հավելել, որ, աղբյուրի համաձայն, Թրամփն իր մասնակցության մասին կարող է հայտնել մինչեւ նոյեմբեր:

Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ ընտրություններին իր մասնակցության մասին հնարավոր է հայտնի սոցցանցերի միջոցով`առանց մյուս թեկնածուներին տեղյակ պահելու: Այժմ նոր թիմը ձեւավորում է ընտրություններին մասնակցության գործիքները եւ հնարավոր է Թրամփի մասնակցության մասին հայտարարվի այս ամիս:

CNN-ի տեղեկություններով, ԱՄՆ-ի 45-րդ նախագահն իր համախոհներին տեղեկացրել է, որ նախագահական ընտրությունների արշավը ցանկանում է սկսել այս ամիս:

Loading...