14:12   03-07-2022
Image Description
Կառավարությունը կվերահսկի հիվանդանոցներ կառուցելու Ջոնսոնի ծրագրի շուրջ
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի կառավարության  ծախսերի վերահսկողության պաշտոնական մարմինը հետաքննություն կսկսի`մինչեւ 2030 թվականը 40 նոր հիվանդանոց կառուցելու վերաբերյալ վարչապետ Բորիս Ջոնսոնի պնդման առնչությամբ, ինչը պայմանավորված է խոստման անհասանելիության մեծացմամբ եւ չափազանցվածությամբ:

Անկախ Ազգային Աուդիտի գրասենյակը (NAO) որոշել է ամբողջ սխեմայի «արժեքի եւ գնի վերլուծություն» իրականացնել, որը Պահպանողական կուսակցության 2019 թվականի նախընտրական մանիֆեստի հիմնաքարն էր: Գրասենյակը նշել է, որ մտահոգված է 40 նոր հիվանդանոց կառուցելու մասին հայտարարությամբ, քանի որ իվանդանոցներից շատերը պարզապես ընդլայնվելու կամ վերանորոգվելու են:

Անկախ Ազգային Աուդիտ գրասենյակի միջամտությունը կարող է Ջոնսոնի կառավարության ազնվության վերաբերյալ նոր հարցեր առաջացնել:

Loading...