14:12   03-07-2022
Image Description
Տեխասում տղամարդը սպանել է 2, վիրավորել 4 մարդու եւ ինքնասպան եղել
Թողնել մեկնաբանություն

Երեկ երեկոյան ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս-Ֆորթ-Ուորթ շրջանում զինված տղամարդը սպանել է 2 եւ վիրավորել 4 մարդու, որոնցից 3-ը ոստիկանության աշխատակիցներ, եւ ինքնասպան եղել, հայտնում է AP լրատվական գործակալությունը:

Ոստիկանության աշխատակից Սեթ Սփիլեյնը նշել է, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Նա նաեւ նշել է, որ ոստիկանությունը պատասխան կրակ է բացել, ինչի ժամանակ էլ վիրավորվել են համակարգի ծառայողները, իսկ զինված անձը մահացել է իր իսկ կրակոցից:

Միջադեպի պատճառը հայտնի չէ:

Ոստիկանության սերժանտ Ռիկ Ալեքսանդրը տեղեկացրել է, որ տներից մեկում մահացած են գտնվել մեկ տղամարդ եւ մեկ կին, ով մինչեւ մահվան վրա հասնելը վիրավոր վիճակում ահազանգել է 911 ծառայություն:

Loading...