Ուզբեկստանի Օլի Մեջլիսի (խորհրդարանի) վերին և ստորին պալատները պաշտպանել են նախագահ Շավքաթ Միրզիյոևի որոշումը՝ արտակարգ դրություն հայտարարել Կարակալպակստանի ինքնավար հանրապետությունում (Հյուսիսարևմտյան Ուզբեկստանում), որտեղ անկարգություններ են տեղի ունեցել։
«Հաստատել Ուզբեկստանի Հանրապետության Նախագահի 2022 թվականի հուլիսի 2-ի «Կարակալպակստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը»,- ասված է պալատների համատեղ որոշման տեքստում։
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նախօրեին իր հրամանագրով արտակարգ դրություն է մտցրել Կարակալպակստանի տարածքում մինչև օգոստոսի 2-ը։