11:24   05-07-2022
Image Description
Չավուշօղլուն սպառնացել է Շվեդիային և Ֆինլանդիային
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի։

Ինչպես փոխանցում է ermenihaber-ը, նա պնդել է, որ Շվեդիային և Ֆինլանդիային իրենց ներկայացրած փաստաթղթում «փաստել են, որ PYD-ն (Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցություն- խմբ.) ու PKK-ն («Քուդիստանի բանվորական» կուսակցություն-խմբ.) կապ ունեն միմյանց հետ»։ Բացի այդ, իրենք հիշյալ երկներին են ներկայացրել այն անձանց վերաբերյալ փաստաթղթերը, որոնք իբր ահաբեկիչներ են, ներքաշված են ահաբեկչության մեջ և իրենց հանցավարությունը հաստատված է։

Չավուշօղլուն ԱՄՆ-ին, Ֆրանսիային և որոշ այլ երկրների մեղադրել է երկերեսանի լինելու և երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։

Նրա խոսքով՝ Ֆինլանդիան և Շվեդիան ստիպված են համատարիմ մնալ այդ փաստաթղթին։

Հարցին, թե ինչ կլիներ, եթե Ֆինլանդիան և Շվեդիան հնարավոր անդամակցությունից հետո համաձայնագրի կետերը չկատարեն, Չավուշօղլուն պատասխանել է.

«Մենք պայմանանագիր ունենք նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ։ Նրանք պատրաստվում էին այդ ահաբեկիչներին քաշել 30 կիլոմետր հարավ, բայց չարեցին։ Վերջերս ահաբեկչական կառույցն ավելացրել է ոտնձգությունների թիվը Սիրիայի ներսում և նաև Սիրիայից դեպի մեր տարածքներ։ Մեր հարցերը ինքներս ենք լուծելու և մաքրելու ենք։ Եթե այդ երկրները տեր չկանգնեն իրենց խոսքին, մենք էլ կանենք մեր համապատասխան քայլերը։ Թուրքիան, երբ դեմ հանդիման է դուրս գալիս վտանգին, հաշվի չի առնում, թե ով որտեղ է գտնվում, անում է այն, ինչ պետք է ու վերացնում է»։

Loading...