11:29   05-07-2022
Image Description
ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչությունը տոնում է 30-ամյակը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության կազմավորման 30-ամյակին։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, բարձրաստիճան զինվորականներ, պետական այլ գերատեսչությունների, հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Շնորհավորելով ստորաբաժանման աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ՝ Արման Սարգսյանը բարձր է գնահատել վարչության դերակատարումը զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման հարցում՝ ընդգծելով, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի ընթացքում տարված լայնածավալ աշխատանքները։

Տոնական օրվա առթիվ ստորաբաժանման մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են խորհրդանշական նվերներով։  


Loading...