12:05   05-07-2022
Image Description
Հրաձգություն Ֆիլադելֆիայում՝ ԱՄՆ անկախության օրվա տոնակատարության ժամանակ
Թողնել մեկնաբանություն

Ֆիլադելֆիայում ԱՄՆ անկախության օրվան նվիրված հրավառության ժամանակ անհայտ անձը կրակ է բացել՝ վիրավորելով երկու ոստիկանի։ Այս մասին հուլիսի 4-ին հայտնել է NBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը՝ վկայակոչելով ականատեսներին:

Տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակը կայուն է:

Նշվում է, որ հրաձգությունը սկսվել է արվեստի թանգարանի մոտ: Հազարավոր մարդիկ հետևել են համերգից հետո անցկացված հրավառությանը։

Ականատեսների վկայությամբ՝ կրակոցները հնչել են համերգի տարածքից դուրս, շատերը լսել են, թե ինչպես են ոստիկանները կոչ անում փախչել։

Loading...