12:08   05-07-2022
Image Description
ԱՀ գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծրագիր մշակելու առաջարկությամբ
Թողնել մեկնաբանություն

Հաշվի առնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեպքերի վիճակագրությունը և հիշյալ բնույթի արարքների դեմ պայքարում ոստիկանության միջոցների և բացառապես պատժողական քաղաքականության ոչ բավարար լինելը, ԱՀ գլխավոր դատախազը դիմել է ԱՀ կառավարությանը՝ Արցախի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ամենամյա ծրագիր մշակելու և գործարկելու առաջարկությամբ՝ հիշյալ արատավոր երևույթների դեմ պայքարի գործում պետական իրավասու մարմինների ջանքերը համակարգելու և փոխգործակցության ուղղությունները սահմանելու համար:

Loading...