12:46   05-07-2022
Image Description
Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա
Թողնել մեկնաբանություն

Հուլիսի 5-7-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն:
 
Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի, արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ:
 
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Loading...