13:22   05-07-2022
Image Description
Իրանը նվազեցնում է նավթի գները չինական շուկայում Ռուսաստանի հետ մրցակցության պայմաններում. Bloomberg
Թողնել մեկնաբանություն

Իրանը սկսել է իջեցնել իր նավթի գինը՝ չինական շուկայում Ռուսաստանի հետ մրցելու համար։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ Իրանը ստիպված է նվազեցնել իր նավթի արժեքը, որն առանց այդ էլ էժան է՝ Չինաստանում ռուսական էներգառեսուրսների մեծ պահանջարկի պատճառով։

Ըստ թրեյդերների՝ իրանական նավթի արժեքը ներկայում գրեթե 10 դոլարով ցածր է մեկ բարելի դիմաց, քան Brent տեսակի նավթի ֆյուչերսները։ Սա արվում է այն բանի համար, որ ապահովվի իրանական վառելիքի մրցունակությունը ռուսական Urals նավթի հետ:

Նշվում է, որ Չինաստանը դարձել է ռուսական էներգետիկ ռեսուրսների առանցքային շուկաներից մեկը, քանի որ Մոսկվան ձգտում է պահպանել նավթի արտահանումը ուկրաինական հակամարտության և հակառուսական պատժամիջոցների պատճառով սահմանափակումների ֆոնին։ Թեհրանի համար չինական շուկան այն քչերից է, որտեղ նա կարող է մատակարարել հում նավթ, որի արտահանումը սահմանափակվել է ԱՄՆ պատժամիջոցներով։

Loading...