18:00   06-07-2022
Հայ-թուրքական սահմանով անցնող այդ երրորդ երկիրը կարող է լինել և Ադրբեջանը. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Վիեննայում տեղի ունեցավ Ռուբինյան-Քըլըչ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման խնդրով թվով 4-րդ հանդիպումը: Որպես հանդիպման արդյունք հայտարարվեց, որ 3-րդ երկրների քաղաքացիները այսուհետ կկարողանան հատել հայ-թուրքական սահմանը: Այսինքն այդ սահմանով չեն կարողանալու անցնել ոչ թուրքերը և ոչ էլ մենք հայերս: Սա աշխարհում երևի միակ օրինակն է, երբ երկու երկրների սահմանը  բացվում է ոչ թե մեկը մյուսի համար, այլ երրորդ երկրի: Իսկ ո՞վ է այդ երրորդ երկիրը: Դա օրինակ կարող է լինել և Ադրբեջանը: Կարծիքները, թե ադրբեջանցիները մինչև այդ էլ Հայաստան կարող էին մուտք գործել Վրաստանի կամ Իրանի տարածքով, այնքան էլ չեն արտացոլում իրականությունը: Պետք է հաշվի նստենք Թուրքիայի նպատակի հետ: Այն է ՝ Հայաստանին մի լավ դաս տալը:  Եվ սա դեռ առաջին քայլն է….

Հաջորդիվ այլ խնդիրներ են առաջանալու: «Մենք ինչ է ադրբեջանցիներին վիզա՞ ենք տրամադրելու». ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Loading...