11:17   06-07-2022
Ռուսական նավթի արտահանումը Հնդկաստան և Չինաստան կրճատվում է
Թողնել մեկնաբանություն

Ծովային ճանապարհով դեպի Ասիա ռուսական նավթի մատակարարումները կրճատվել են։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Ըստ պարբերականի՝ չնայած հուլիսի առաջին օրերին մատակարարումների աճ է գրանցվել, ընդհանուր հաշվով ռուսական նավթի մատակարարումների ծավալը կրճատվել է։ Նվազումը տեղի է ունենում, չնայած այն բանին, որ վերջին շրջանում Սևծովյան երթուղիները սկսել են ակտիվ օգտագործվել, ինչը նվազեցնում է ճանապարհը դեպի հնդկական նավահանգիստներ։

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ռուսական նավթի դեպի Չինաստան և Հնդկաստան մատակարարումների միջին ծավալը շաբաթվա ընթացքում նվազել է 15%-ով։  Պարբերականը նշում է, որ այս վիճակը շարունակվում է G7-ի ռուսական նավթի արտահանման պատժամիջոցներ սահմանելու քննարկումների ֆոնին։ Ըստ պարբերականի՝ դեռ պարզ չէ, թե ինչպես են գործելու սահմանափակումները և ինչպես կարձագանքեն դրան Ռուսաստանի իշխանությունները։

Loading...