11:17   06-07-2022
Մեծ Բրիտանիայի ֆինանսների և առողջապահության նախարարները հրաժարական են տվել
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի ֆինանսների և առողջապահության նախարարությունների ղեկավարները հայտարարել են, որ հրաժարական են տալիս վարչապետ Բորիս Ջոնսոնի նկատմամբ անվստահության և նրա ղեկավարման մեթոդների հետ անհամաձայնության պատճառով։

«Հասարակությունն իրավունք ունի ակնկալելու, որ կառավարությունը ճիշտ, լրջորեն և գրագետ կառավարվի: Թող սա լինի իմ վերջին աշխատանքը որպես նախարար, բայց ես կարծում եմ, որ այս չափանիշների համար արժե պայքարել, և, հետևաբար, ես հրաժարական եմ տալիս»,- գրել է ֆինանսների նախարարը։

Առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը նույնպես Twitter-ում գրել է իր հրաժարականի մասին։ Նրա խոսքով՝ ինքը «կորցրել է վստահությունը» վարչապետի նկատմամբ։

Loading...