11:25   06-07-2022
Ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց թույլտվության, արգելվում է կառուցել շենքեր, կատարել արդյունահանման աշխատանքներ
Թողնել մեկնաբանություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Ավտոմոբիլային ճանապարհների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց այդ ճանապարհները տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցնելու, արգելվում է կառուցել շենքեր, կառույցներ, ինժեներական հաղորդակցումներ, կատարել լեռնահետազոտական և արդյունահանման աշխատանքներ։

Արգելվում է նաև կատարել անտառահատում և վնասել հողածածկույթը, իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում)։ Օրենքն արգելում է տեղադրել ճանապարհային երթևեկությանը չվերաբերող նշաններ, ցուցանակներ, կատարել ճանապարհային տեսանելիությունը խանգարող ծառատնկումներ և լուսավորություն:

Ճանապարհային դեպարտամենտը կոչ է անում քաղաքացիներին հետևել օրենքի պահանջներին, ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում որևէ գործունեություն ծավալելուց առաջ:

Loading...