13:10   06-07-2022
Բրիտանիայի ՊՆ-ն հաղորդել Է վարժեցման համար Ուկրաինայի զինված ուժերի առաջին խմբի ժամանման մասին
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների առաջին խումբն արդեն ժամանել Է Մեծ Բրիտանիա ռազմական պատրաստություն անցնելու համար: Այդ մասին հայտնել Է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, որի խոսքը մեջբերում Է The Independent թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարի խոսքով՝ ժամանումը տեղի Է ունեցել «վերջերս» «մինչեւ 10 հազար ուկրաինացի նորակոչիկների պատրաստման ծրագրի» շրջանակներում: Ժամանած ուկրաինացի զինվորականների խումբը պետք Է մի քանի շաբաթվա ընթացքում անցնի «բիտանացի զինվորների բազային պատրաստության վրա հիմնաված դասընթացներ»:

Պատրաստման դասընթացը կներառի ունակությունների ստացում, «որոնք անհրաժեշտ են մարտի դաշտում հաղթելու համար», առաջին օգնության ցուցաբերման, կիբեռանվտանգության հիմունքների եւ պայթուցիկ սարքերի վնասազերծման ուսուցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Loading...