13:18   06-07-2022
Image Description
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնն առաջիկայում ամբողջությամբ կվերանորոգվի
Թողնել մեկնաբանություն

Պետության պլաններում է առաջիկայում ամբողջությամբ վերանորոգել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը, Նևրոզների կլինիկայի ծառայությունները կտեղափոխվեն հենց այդ կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝  ԱԺ արտահերթ նիստում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

«Նևրոզների կլինիկայի գործունեությունն ընդհանուր առմամբ տեղափոխվելու է Ավան հոգեկան առողջության կենտրոն: Փորձելու ենք դրա շրջանակներում զարգացնել այս ծառայությունը՝ համապարփակ, մեկ բժշկական կենտրոնի շրջանակներում: Այդ նպատակի համար արդեն իսկ պետության կողմից հատկացվել են միջոցներ՝ վերանորոգման և վերազինման համար»,-ասաց Ավանեսյանը:



Loading...