13:45   06-07-2022
ԵՄ-ն Հյուսիսային Մակեդոնիային կոչ է արել ընդունել Բուլղարիայի հետ տարաձայնությունները կարգավորող գործարքը
Թողնել մեկնաբանություն

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հյուսիսային Մակեդոնիային հորդորել է աջակցել Ֆրանսիայի առաջարկած փոխզիջումային առաջարկին՝ հարևան Բուլղարիայի հետ վեճին վերջ տալու համար, որն արգելափակում է  Եվրամիությանը Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցելու հայտը, գրում է AP-ն:

Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Սթևո Պենդարովսկին և կառավարությունը աջակցել են առաջարկվող գործարքին, որը կոչ է անում երկրին իր սահմանադրությամբ ճանաչել էթնիկ բուլղարական փոքրամասնության գոյությունը: Դա կարող է նպաստել երկկողմ վեճի կարգավորմանը, որը խոչընդոտում է Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության գործընթացը:

Ընդդիմության և ցուցարարների կարծիքով՝ փաստաթղթում առաջարկվող զիջումները խախտում են մակեդոնացիների ազգային, մշակութային և պատմական իրավունքներն ու շահերը:

Loading...