16:56   06-07-2022
Նախատեսվում է ընդլայնել պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց շրջանակը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Այսպես, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով կընդլայնվի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք ոլորտներում:

«Նախագծով նախատեսվում է տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափորոշիչները սահմանելու լիազորությունը վերապահել ՀՀ Կառավարությանը»,- ասաց Ֆիդանյանը:

Loading...