19:49   06-07-2022
Image Description
Ռազմական ուսումնարանների շրջանավարտներին անհատույց օգտագործման ծառայողական բնակարաններ կտրամադրվեն
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը նախատեսում է զինվորական ուսումնարանների շրջանավարտներին ծառայողական բնակարաններ տրամադրել անհատույց օգտագործման համար։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Օրինագիծը, նրա կարծիքով, թույլ կտա լուծել զինծառայողներին բնակարաններով ապահովման հարցը։ Այս դրույթը կտարածվի միայն այն շրջանավարտների վրա, որոնք ռազմական ուսումնարաններ են ընդունվել 2022 թվականի հուլիսի 1-ից հետո։ «Բանակում 20 տարի ծառայելուց հետո, ինչպես նաեւ այն դեպքում, երբ զինծառայողը վատառողջության պատճառով մինչեւ իր կնքած պայմանագրի ժամկետը լրանալը ծառայության համար ոչ պիտանի ճանաչվի, նրա սեփականությանը կփոխանցվի բնակարան։ Մարտական պարտքը կատարելիս զինծառայողի մահվան դեպքում բնակարանը կդառնա նրա հարազատների սեփականությունը»,- պարզաբանել է Պապիկյանը։ Միաժամանակ, բնակարանների տրամադրման կարգը կկարգավորվի կառավարության որոշումներով։

Loading...