ՈՄԱ-Վանաձորը ռազմահայրենասիրական հկ-ն հիմնադրվեց պատերազմից հետո՝ 2021 թվականին: Սա կարծես ներքին ձայնի հրամանն էր: Պետք էր հասկանալ՝ ինչպես անել, որ երիտասարդությունը իսկապես պատրաստ լնի բանակային ծառայությանը: Նոր անուններ պետք չէին, զրոյից սկսել պետք չէր. սկսվեց համագործակցությունը ՈՄԱ-ի հետ: Հիմքում կար նաև միասնության գաղափարը. ոչ թե նոր անուններ ստեղծենք, այլ մեկ անվան տակ համախմբվենք: Եռամսյա վարժանքները, որոնք կազմակերպում է ՈՄԱ-ն, հիմնականում ներգրաված է նոր, երիտասարդ սերունդը: Սա լավ խոստում է ապագա պետության համար: Հասարակությանը տարիներ շարունակ հետ են պահել զինվելու գաղափարից: Դա մեծ սխալ էր: Զինվել է պետք: