18:00   19-07-2022
Ուշադրություն. Հարավային Կովկասում ընթանում է «ընդունում-հանձնում» գործողություն. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Այս պահին Հարավային Կովկասում ընթանում է «ընդունում-հանձնում» գործողություն: Այս համատեքստում պետք է նայել ԱՄՆ-ի, Իրանի և հատկապես Ռուսաստանի կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարների այցը Հայաստանի Հանրապետություն:

Ռուսաստանը հեռանում է. դա օբյեկտիվորեն ամեն մի կայսրության ճակատագիրն է: Մյուսներն էլ գալիս են հասկանալու տրամադրությունները ու Հայաստանի վճռականությունը: Իրանին բնավ ձեռնատու չէ Հարավային Կովկասի փոխանցումը Թուրքիային: Հատկապես Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների համատեքստում: Դա լուրջ վտանգ է Իրանի հյուսի-արևմտյան հատվածի համար: Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, ապա վերջինս չի ուզում ռուս-թուրքական մերձեցում: Ակնհայտ է, որ ռուս-թուրքական հարաբերություններն ի վնաս Արևմուտքի են: Հայ-թուրքական սահմանի բացմամբ շահում են միայն ռուսներն ու թուրքերը: 

Նարիշկինի այցն էլ  մատ թափ տալու գործողություն էր: Նա Լյուբանկայի չորրորդ հարկի իր պատուհանից  թքած ունի Հայաստանի վրա.ասում է դիվանագետ Արա Պապյանը:

Loading...