11:43   20-07-2022
Մենք իրավունք չունենք Թուրքիայի հետ երկխոսել՝ սուրը պատյան դրած. «Թարմ ուղեղով»՝ Հրաչյա Արզումանյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Փաշինյան-Էրդողան զրույցի բովանդակությունից զատ կարևոր էր, որ ստացվեց երկխոսությունը: Երկու երկրներին արված խորհուրդ-առաջարկը չմերժվեց: Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի խոսքով՝ խնդիր է այն, որ Հայաստանը չի կարողանում ձևավորել օրակարգ, որի շուրջ պիտի այնուամենայնիվ լինի խորքային քննարկում: Թուրքիայի դեպքում, վստահաբար, ամեն բան նախապես որոշված է: Հայկական Սփյուռք, հայ հասարակություն, էլիտա... բոլոր կողմերը այս շփման մասին ունեն տարբեր կարծիք, համընկնում գրեթե չկա: Փաստացի մենք խոսելիք ու ասելիք ունենք՝ առաջնահերթ ձևավորելով կարմիր գծեր: Ցեղասպանության հարցը, անվտանգության հարց: Սրանք առաջնահերթ են: Թուրքիայի հետ պետք է խոսել, բայց երբեք չսպասելով խաղաղության:

Loading...