12:17   24-07-2022
Լոնդոնը ցանկանում է անցկացնել «ամենականաչ» Օլիմպիական խաղերը
Թողնել մեկնաբանություն

Լոնդոնն աշխատում է Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտի վրա: Քաղաքապետ Սադիկ Խանի խոսքերով՝ այս խաղերը պետք է լինեն պատմության մեջ էկոլոգիապես ամենամաքուրը։ Ծրագրերը վաղ փուլում են, դիմումը կպահանջի կառավարության և Բրիտանական օլիմպիական ասոցիացիայի աջակցությունը:

Լոնդոնը հավակնում է 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերն ընդունելու իրավունքին:

«Մենք աշխատում ենք Օլիմպիական խաղերը Լոնդոն վերադարձնելու ծրագրի վրա: Անցած մի քանի օրվա ընթացքում մենք տեսանք կլիմայի փոփոխության հետևանքները ծայրահեղ շոգերի և հրդեհների պատճառով: Մենք պետք է համոզվենք, որ ապագա խաղերը կանաչ կլինեն, և մենք աշխատում ենք երբևէ եղած ամենականաչ Օլիմպիական խաղերի ծրագրի վրա: Լոնդոնի տարբերակը հիանալի է, որովհետև մենք չպետք է ծախսենք ածխածին՝ նոր մարզադաշտեր, հեծանվահրապարակեր, լողավազաններ կառուցելու համար, քանի որ մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է»,- Խանի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Loading...