11:52   26-07-2022
Քանակը չի հաղթելու որակին․ նպատակ ունեցողները գիտեն ուր են գնում․ «Թարմ ուղեղով»՝ Գարեգին Միսկարյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Մի շարք անհատներ, ՀԿ-ներ ու քաղաքական ուժեր համախմբվել են «Ժողովրդավարական հարթակի» ներքո։ Այս մարդիկ նպատակ ունեն Հայաստանը տեսնել որպես դեմոկրատական պետություն։ Գարեգին Միսկարյանը հարթակի հիմնադիրն է։ Նա նշում է՝ համատեղ ծրագրերի միջոցով հնարավոր կլինի, ի վերջո, հասնել ժողովրդավարության։ Որպեսզի արդյունքը ավելի ակնհայտ լինի պետք է շեշտը դնել կրթության վրա։ Այս պահին կա նոր նախաձեռնություն՝ ստեղծել մեդիահարթակ, որը քաղաքականության մասին ճիշտ պատկերացումներ կսերմանի։ Գարեգին Միսկարյանի խոսքով՝ կարծրատիպեր կան, որ մարդկանց մեջ խորացել են, դրա համար մենք ընտրել ենք նվազագույն դիմադրության ճանապարհը, խոսել ու համագործակցել մարդկանց հետ, որոնք լսելու ու գործ անելու ցանկություն ունեն։

Loading...