18:15   26-07-2022
Իրանը հասկանում է ռուս-թուրքական միասնության վտանգները.«Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Այս պահին Իրանի քայլերից տարածաշրջանում շատ բան է կախված: Իրանը մի երկիր է, որը շատ մոտ է ատոմային ռումբի ստեղծմանը: Այն շարունակում է վարել հակասիոնիստական քաղաքականություն: 

Պուտինի և Էրդողանի հանդիպումներն Իրանում, Թեհրանի դիրքորոշումներն հստակեցնելու քայլ էր: Փորձ է արվում երեք երկրներով մեկ միասնական ճակատ ստեղծել Արևմուտքի դեմ: Շարունակվում է նաև միջազգային հիմնական մայրուղիների հարցում մրցակցությունը՝ Չինական և Հնդեվրոպական: 

Իրանը, սակայն, լավ է հասկանում, որ ռուս-թուրքական միասնության պարագայում իր շահերի դեմ ուղղված որոշակի քայլեր կլինեն.ասում է դիվանագետ Արա Պապյանը:

Loading...