14:49   29-07-2022
106 գրանցված թիմեր կմասնակցեն «Հաւք» ԱԹՍ մրցույթին. «Թարմ ուղեղով»` Աննա Ալլահվերդյանի և Հրանտ Մանասյանի հետ
Թողնել մեկնաբանություն

«Հաւք» անօդաչու թռչող սարքերի մրցույթը կանցկացվի արդեն 2-րդ անգամ՝ սեպտեմբերի 10-11: Մտահղացման հիմքում Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամն է: Սա սերունդներին կրթելու, պատրաստելու ու ավելի լավը դարձնելու գործերից մեկն է: Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ մասնակիցները կմրցեն 3 անվանակարգում: Միջոցառման Կազամկերպիչ Հրանտ Մանասյանը նշում է՝ 2021 թվականին ավելի շատ սա պիլոտային բնույթ էր կրում, այս անգամ ոչ: Այս տարվա ընթացքում ևս մեկ փոփոխութուն էլ կա. հովանավորչական պատասխանատվությունը իր վրա է վերցրել Արարատբանկը: Վերջինիս հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Ալլահվերդյանի խոսքով՝ ստորագրվեց հուշագիր բանկի, ԱՏՁՄ-ի և Կ. Վարդանյանի անվան կրթական հիմնադարամի միջև: Կազմակերպիչները նշում են, որ սա նախևառաջ իրենց համար է մեծ պատասխանատվություն և ոգևորություն է:

Loading...