11:59   01-08-2022
100 հատ 12 մետրանոց ավտոբուսի նոր խմբաքանակը կժամանի Երևան. «Թարմ ուղեղով»` Դավիթ Խաժակյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Երևանի 12 վարչական շրջաններում այսուհետ կհնչի ազդակ`առավոտյան 7-ին: Վայրկյաններ տևող ձայնը, ըստ ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի, չի կարող խանգարել մարդկանց: Հետևաբար դա այն թեման չէր, որ արժեր այսքան քննարկվեց: Խոսելով քաղաքի խնդիրներից՝ մասնավորապես ճանապարհների աղտոտվածությունից, նա նշում է` պատճառը հիմնականում սանիտարական մաքրում իրականացնողների թվի կրճատումն էր: Մարդկային ուժին պիտի փոխարինեին մեքենա-փոշեկուլները: Ակնհայտ էր` դա ամբողջ քաղաքը, ներառյալ բոլոր բակերը, չէր կարողանա լիարժեք տեսքի բերել: Այսօր խնդիրը նույնպես կա, բայց արդեն 200 աշխատակցով ավելացել է մաքրություն անողների թիվը:

Loading...