Վերջին 30 տարվա ընթացքում ո՛չ իշխանության , ո՛չ էլ ընդդիմության վարքագծում փոփոխություն չկա: Ընդդիմության հիմնական գործառույթը իշխանություն վերցնելն է, այսօրվա ընդդիմությունն էլ հետ չի մնում սահմանաված կանոններից: Պարզապես տարբերվում են կարգախոսները՝ լինեն դրանք ճշմարտացի, թե ոչ: Չկա պատասխանատվության զգացում, հետևաբար չեն վախենում բռնել կառավարման ղեկը՝ առանց ստանձնելու Փաշինյանի ստորագրած հայտրարաությունը: Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ իշխանության և ընդդիմության շահերը այս պահին մի կետում համընկնում են. երկար ժամանակ թույլ չեն տա, որ ձևավորվի այլ ուժ: