11:58   05-08-2022
Image Description
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոսել է միջուկային առճակատման ամենաբարձր ռիսկի մասին
Թողնել մեկնաբանություն

Միջուկային առճակատման վտանգն այժմ ավելի մեծ է, քան եղել է վերջին տասնամյակների ընթացքում: Այս մասին օգոստոսի 4-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ կազմակերպության կենտրոնակայանում ունեցած ելույթի ժամանակ։

«Աշխարհաքաղաքական մրցակցությունը սրվել է։ Միջուկային առճակատման վտանգը ավելի սուր է դարձել, քան վերջին տասնամյակներում»,- ընդգծել է նա։

Օգոստոսի 2-ին ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։ Վերջին շրջանում աշխարհում իրադրությունը ռազմավարական կայունության ոլորտում արագորեն վատանում է, ընդգծել են նախարարությունում։

Loading...