12:04   05-08-2022
Image Description
Թուրքիայի բանակի բարձրագույն հրամկազմում նոր նշանակումներ են եղել
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացել է Բարձրագույն զինվորական խորհրդի նիստը (YAŞ), որը տևել է 1 ժամ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Նիստի արդյունքներով՝ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Յաշար Գյուլերի պաշտոնավարումը երկարացվել է մեկ տարով:

Մեկ այլ որոշմամբ՝ ռազմածովային ուժերի  հրամանատար, բանակի գեներալ Ադնան Օզբալը և օդային ուժերի հրամանատար Հասան Քյուչյուքաքգյուզն անցել են թոշակի:

Նրանց փոխարեն ռազմածովային ուժերի հրամանատար է նշանակվել ադմիրալ Էրջումենթ Թաթլըօղլուն, իսկ բանակի գեներալ Աթիլլա Գուլանը ստանձնել է օդուժի հրամանատարի պաշտոնը:

Loading...