ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ կայծակի հարվածից չորս մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է քաղաքի հրշեջ ծառայությունը, փոխանցում է Regnum գործակալությունը:
Նախնական տվյալներով՝ չորս մարդ վիրավորվել է։ Նրանք ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Ծառայության տրամադրած լուսանկարում երևում են շտապօգնության մեքենաները Սպիտակ տան և Լաֆայետ այգու մոտակայքում: