12:06   05-08-2022
Image Description
Թաիլանդի գիշերային ակումբներից մեկում հրդեհ է բռնկվել. կան մեկ տասնյակից ավելի զոհեր
Թողնել մեկնաբանություն

Թաիլանդի ոստիկանությունը հայտնել է երկրի արևելքում գտնվող Չոնբուրի նահանգի գիշերային ակումբում բռնկված հրդեհի մասին. նախնական տեղեկություններով հայտնել են 13 զոհի և 35 վիրավորի մասին։ Փոխանցում է Ռիա Նովոստին:
Ոստիկանության գնդապետ Վուտիպոնգ Սոմջայը հայտնել է, որ հրդեհը սկսվել է ուրբաթ առավոտյան ժամը 1:00-ին (հինգշաբթի Մոսկվայի ժամանակով 21:00-ին) Mountain B ակումբում: Նրա խոսքով՝ առայժմ հրդեհից տուժածների ցուցակում են միայն Թաիլանդի քաղաքացիները, հայտնում է Reuters-ը։

Loading...