12:08   05-08-2022
Image Description
ԱՍԵԱՆ-ի ԱԳՆ ղեկավարներն Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծման կոչ են արել
Թողնել մեկնաբանություն

Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման եւ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ են արել: Այդ մասին ասված Է համատեղ հայարարուկթյան մեջ, որն օգոստոսի 5-ին Պնոմպենում ընդունել են ԱՍԵԱՆ-ի արտաքին գործերի նախարարների 55-րդ խորհրդակցության մասնակիցները, որը որպես տարածաշրջանային միավորման գործող նախագահ կազմակերպում Է Կամբոջան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խորհրդակցությունում ընդգծվել Է մարտական գործողությունների անհապաղ դադարեցման եւ հակամարտության խաղաղ լուծման համար բարենպաստ պայմանների ստեղծման կարեւորությունը: ԱՍԵԱՆ-ի ԱԳՆ-ների ղեկավարները հայտարարել են Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման ուղիների որոնման՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ջանքերի պաշտպանության մասին, կոչ են արել ապահովելու քաղաքացիական բնակչութան անվտագությունը եւ կարիքավորների համար մարդասիրական օգնության անարգել առաքումը:

Խորհրդակցոթյան մասնակիցները նաեւ բոլոր շահագրգիռ կողմերին կոչ են արել վերսկսելու հաշտության երկխոսությունը, շարունակելու ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը կարգավորելու եւ Կորեական թեակղզու միջուկազերծ կարգավիճակի հասնելու աշխատանքը:

Հարավ արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան հիմնվել Է 1967 թվականին եւ այսօրվա դրությամբ միավորում Է Հարավ - արեւելյան Ասիայի տասը երկրներ՝ Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը եւ ֆիլիպինները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...