13:18   05-08-2022
Image Description
Լավրովը Կամբոջայում, ԱՍԵԱՆ-ի շրջանակում, չի նկատել, որ Բլինքենը ցանկանում է խոսել իր հետ
Թողնել մեկնաբանություն

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի նկատել, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցանկանում է խոսել իր հետ Կամբոջայում, ԱՍԵԱՆ-ի շրջանակում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քերբին ասել էր, որ Բլինքենը Լավրովի հետ շփվելու հնարավորություն կփնտրի Կամբոջայում, Հարավարեւելաասիական պետությունների ասոցիացիայի նախարարների հանդիպման շրջանակում, որպեսզի քննարկի բանտարկյալների փոխանակման հարցը։ Քիրբիի խոսքով՝ նա կասկածներ չունի, որ եթե Բլինքենը «հնարավորություն ունենա «բռնացնել պարոն Լավրովին կոճակներից», նա դա կանի»։

«Հավանաբար, Քիրբին մոռացել է նրան հանձնարարել, որովհետեւ մենք նրա հետ այսօր նստած էինք մեկ աթոռ տարբերությամբ, երկխոսությունների սեղանի շուրջ։ Ես չնկատեցի, որ նա շահագրգռված էր «բռնացնել» ինձ։ Բոլոր կոճակներս տեղում են»,- ասել է նախարարը ուրբաթ կայացած մամուլի ասուլիսում։

«Կոնկրետ այն անձանց թեմայի մասին, որոնք դատապարտված են Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում... Կա հատուկ կապի խողովակ, որը համաձայնեցված է նախագահների հետ, եւ ով ինչ էլ ասի հրապարակայնորեն, այդ խողովակը պահպանում է ակտուալությունը։ Եթե ամերիկացիները որոշում են նորից դիմել հանրային դիվանագիտությանը եւ բարձրագոչ հայտարարություններ անել, թե հիմա պատրաստվում են ինչ-որ քայլեր անել, դա իրենց գործն է, իրենց խնդիրը»,- նշել է նա։

ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարը Կամբոջայում մասնակցում է ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին, ԱՍԵԱՆ-ի Արեւելաասիական գագաթաժողովին եւ անվտանգության տարածաշրջանային համաժողովին։ «ԱՍԵԱՆ-ական շաբաթը», որը մեկնարկել է անցած շաբաթ, մեկ ամսում երկրորդ բազմակողմանի միջոցառումն է, որին մասնակցում են Լավրովն ու Բլինքենը։ 

Loading...