13:20   05-08-2022
Image Description
Կիսիդան եւ Փելոսին հավաստել են Տայվանի նեղուցում խաղաղության կարեւորությունը
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Տոկիոյում կայացած հանդիպման ընթացքում հավաստել են Տայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության կարեւորությունը, ինչպես նաեւ քննարկել են ԿԺԴՀ-ի եւ Ուկրաինայի շուրջ իրադրության հարցերը: Օգոստոսի 5-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի կառավարության ղեկավարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կարծիքներ փոխանակեցինք մի շարք միջազգային թեմաների շուրջ, ներառյալ Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Ուկրաինայի իրադրությունը»,- ասել Է նա: «Բացի դրանից, մենք հավաստեցինք, որ Ճապոնիան եւ ԱՄՆ-ը սերտորեն կհամագործակցեն Տայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության պահպանման համար»,- հավելել Է Կիսիդան: Կիսիդայի եւ Փելոսիի հանդիպումը տեղի Է ունեցել աշխատանքային նախաճաշի ձեւաչափով: Օրվա երկրորդ կեսին Փելոսին կհանդիպի Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Հիրոյուկի Հոսոդայի հետ: Դրանից հետո նա կմեկնի Ճապոնիայից եւ կավարտի իր ասիական շրջագայությունը, որի շրջանակներում ԱՄՆ-ի պատվիրակությունը նաեւ այցելել Է Սինգապուր, Մայալյզիա, Տայվան, Հարավային Կորեա:

Փելոսիի այցը Տայվան խիստ քննադատություն Է հարուցել Չինաստանի կողմից, որը բազմիցս ԱՄՆ-ին նախազգուշացրել Է, որ եթե այցը կայանա, ապա չի մնա առանց հետեւանքների, եւ կձեռնարկվեն խիստ միջոցներ: Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակն օգոստոսի 4-ին ձեռնարկել Է մարտական հրաձգություններով ընդգրկուն ռազմական վարժանքներ Տայվանի շուրջը վեց ջրատարածքներում: Դրանք սկսվել են տեղական ժամանակով 12:00-ին (Երեւանի ժամանակով 06:00-ին) եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 7-ի կեսօրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...