14:50   05-08-2022
Image Description
Վերականգնվել է Փանիկի դպրոցի մարզադահլիճի տանիքը
Թողնել մեկնաբանություն

Վերականգնվել է  Փանիկի դպրոցի մարզադահլիճի տանիքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փանիկի միջնակարգ դպրոցի» մարզադահլիճի տանիքը վնասվել էր մայիսի 31-ի՝  ուժեղ քամու հետևանքով։

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին  տեղեկացրին, որ հարցի հրատապությունից ելնելով և մթնոլորտային տեղումների անարգել ներթափանցումը դեպի շենք կանխելու, հետագայում լուրջ վնասներից խուսափելու նպատակով՝ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ կազմակերպվել էր քննարկում, առաջարկվել էր գտնել խնդրի լուծման ուղիներ։

«Շիրակի մարզպետարանի, Արթիկի համայնքապետարանի և շինարարություն իրականացրած կազմակերպության համագործակցության արդյունքում իրականացվել են մարզադահլիճի մասնաշենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքները: Դրանք արդեն ավարտված են»,-նշեց մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը։

Loading...