16:33   05-08-2022
Image Description
Ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ԵՄ-ում գալիք ընտրություններն «արեւմտյան քաղաքակրթության 2 մարտադաշտ կբացեն». Օրբան
Թողնել մեկնաբանություն

2024թ. կայանալիք ընտրություններն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրամիությունում «արեւմտյան քաղաքակրթության համար երկու մարտադաշտ կբացեն»։ Այս մասին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Տեխասում, Քաղաքական գործողությունների պահպանողական համաժողովում (ՔԳՊՀ)։

Նրա խոսքով՝ այսօր շարունակվում են արեւմտյան քաղաքակրթությունն իր քրիստոնեական արմատներից կտրելու փորձերը, եւ դա կարող է հանգեցնել սարսափելի հետեւանքների։

«Մենք պետք է բավական համարձակ լինենք, որպեսզի լուծենք անգամ ամենանուրբ հարցերը, ինչպիսին են միգրացիան, սեռի դերը եւ քաղաքակրթությունների բախումը»,- ասել է Օրբանը։ Նա ավելացրել է, որ քրիստոնյա քաղաքական գործիչը չի կարող ռասիստ լինել։

Օրբանը նշել է Հունգարիայի քաղաքականության մասին, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում անօրինական միգրացիայի եւ ամուսնության սահմանափակման ու նույնասեռական ամուսնությունների դեպքում որդեգրման համար։ «Ամփոփելով՝ մայրը կին է, հայրը՝ տղամարդ, եւ հանգիստ թողեք մեր երեխաներին, վերջ, վերջ քննարկմանը»։

Վարչապետը նաեւ անդրադարձել է այն փաստին, որ ԱՄՆ կառավարությունը՝ դեմոկրատների գլխավորությամբ, գաղափարաբանական ճնշում է գործադրում Եվրոպայի եւ հատկապես Բրյուսելի վրա։ Նա ընդգծել է, որ նախորդ վարչակազմը՝ նախագահ Բարաք Օբամայի գլխավորությամբ, «փորձում էր ստիպել մեզ փոխել Հունգարիայի Հիմնական օրենքը եւ ջնջել այնտեղից քրիստոնեական եւ ազգային արժեքները»։

Նա նշել է, որ ԵՄ-ը նույնպես ճնշում է գործադրում Հունգարիայի վրա։ «Մենք պետք է վերադարձնենք ինստիտուտները Վաշինգտոնում եւ Բրյուսելում, մենք պետք է բարեկամներ եւ դաշնակիցներ գտնենք»,- ասել է նա։

Խոսելով Ուկրաինայում պատերազմի մասին՝ Օրբանը նշել է, որ առանց ռուս-ամերիկյան բանակցոթյունների երբեք խաղաղություն չի լինի։ Վարչապետի խոսքով՝ գլոբալիստ ղեկավարների ռազմավարությունն ընդլայնում եւ երկարացնում է պատերազմը՝ միաժամանակ փոքրացնելով խաղաղության շանսերը։ «Միայն ուժեղ առաջնորդները կարող են խաղաղություն բերել։ Մեզ՝ որպես Ուկրաինայի հարեւանի, հարկավոր են ուժեղ առաջնորդներ, որոնք կկարողանան խաղաղության համաձայնագիր կնքել... Մեզ պետք է ուժեղ Ամերիկա՝ ուժեղ առաջնորդով»։

Loading...