16:37   05-08-2022
Image Description
Սպիտակ տան մոտ կայծակի հարվածից 4 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է
Թողնել մեկնաբանություն

Սպիտակ տան մոտ կայծակի հարվածից հետո 4 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը:

Կայծակը հարվածել է Լաֆայետ այգուն, որը Սպիտակ տան դիմացի փողոցում է:

Շտապօգնության ծառայության ներկայացուցիչն ասել է, 4-ն էլ ծայրահեղ ծանր վիճակում են, ստացել են կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ:  Տուժածներից 2-ը կին են, 2-ը՝ տղամարդ: Նրանք տեղափոխվել են տարածքի հիվանդանոցներ:

Loading...