18:32   05-08-2022
Image Description
Փելոսին կոչ է արել Պեկինին՝ անհապաղ դադարեցնել հրթիռների արձակումը Թայվանի մերձակայքում
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Պեկինը պետք է «անհապաղ» դադարեցնի հրթիռների արձակումը Թայվանի մերձակայքում: Այդ մասին հաղորդել է Axion-ը:

Տոկիո այցի ընթացքում Փելոսին նշել է, որ Չինաստանը «մեր այցը (ամերիկյան պատվիրակության) որպես արդարացում է օգտագործում» այդ արձակումներն իրականացնելու համար:

«Նրանք կարող են փորձել թույլ չտալ, որպեսզի այցելեն Թայվան, կամ որպեսզի Թայվանը մասնակցի այլ միջոցառումների, բայց նրանք չեն մեկուսացնի Թայվանը»,- հավելել է խոսնակը: Փելոսիի խոսքերով՝ իր ուղևորությունը Թայվան ուղղված չէր այն բանին, որպեսզի «փոխի կղզու կարգավիճակը»:

Նա նշել է, որ իր այցի նպատակը եղել «Թայվանի նեղուցում խաղաղության պահպանումը»: Ավելի վաղ հաղորդվել է, որ Չինաստանն ընդգրկուն զորավարժություններ է սկսել Թայվանի շրջանում:

Թայվանի իշխանությունները հայտարարել են, որ «Դունֆեն» տեսակի բալիստիկ հրթիռների արձակումներ են գրանցել մայրցամաքային Չինաստանում: Այս շաբաթ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել է Թայվան, որտեղ հանդիպումներ է ունեցել մի քանի պաշտոնատար անձանց հետ:

ՉԺՀ-ի ԱԳՆ-ում հայտարարել են, որ «հակամիջոցներն այդ այցի դեմ լինելու են «վճռական, հզոր և արդյունավետ», և դրանք կզգան ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Թայվանում:

Պեկինը պաշտոնական նախազգուշացում է տարածել ավիաընկերություններին՝ Թայվանի մերձակայքի վեց գոտիներում օդային տարածություններից խուսափելու անհրաժեշտության մասին: Բացի դրանից՝ Չինաստանը սահմանել է կղզուց ցիտրուսային մրգերի, մի քանի տեսակի ձկների ու մի շարք այլ սննդամթերքների ներմուծման արգելք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Loading...