18:34   05-08-2022
Image Description
Ռուսաստանից ածխի գնումների նկատմամբ էմբարգոն ուժի մեջ կմտնի օգոստոսի 10-ից
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանից ածխի գնումների նկատմամբ էմբարգոն ուժի մեջ կմտնի օգոստոսի 10-ից։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի  պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը թույլատրում է ԵՄ-ում ածխի համատարած օգտագործումը բացառիկ հիմունքներով՝ չնայած ԵՄ-ի «Կանաչ անցումային» ծրագրին։ «Ռուսական ածխի մատակարարման էմբարգոն ապրիլին ընդունված պատժամիջոցների հինգերորդ փաթեթի մի մասն է։ Օգոստոսի 10-ին ավարտվում է անցումային շրջանը (որի ընթացքում թույլատրվել են ռուսական ածխի գնումները), եւ Եվրահանձնաժողովը վստահ է, որ ԵՄ բոլոր երկրները կպահպանեն այդ սահմանափակումը»,-ասել է նա։  

«Պարադոքսալ է, որ ռուսական ագրեսիան Ուկրաինայում մեզ կօգնի կանաչ անցում կատարել՝ հեռանալով հանածո էներգիայից»,-հավելել է Մամերը։  

Loading...