19:43   05-08-2022
Image Description
Իրականացվել են Եռաբլուրի մուտքի կամարից մինչև աստիճանահարթակ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ
Թողնել մեկնաբանություն

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի նախաձեռնությամբ վարչական շրջանի ֆինանսական միջոցներով իրականացվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարից մինչև բլուրի աստիճանահարթակ 1.3 կմ հատվածի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ:
 
Աշխատանքների ընթացքը անձամբ վերահսկել է վարչական շրջանի ղեկավարը: Այս տարածքը երբևէ լուսավորություն չի ունեցել:
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի և «Երքաղլույս» ՓԲԸ փոխտնօրեն Գարիկ Գրիգորյանի հետ քննարկվել է բլրի հարակից օղակաձև ճանապարհահատվածում ցանցի ավելացման անհրաժեշտությունը աշխատանքային 2-րդ փուլով:

Loading...