10:13   09-08-2022
Image Description
Ծառայության առօրյայից համացանց լուսանկարներ ներբեռնած զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության
Թողնել մեկնաբանություն

Զինվորական ծառայության առօրյայից համացանց լուսանկարներ ներբեռնած զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկությունը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:  

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության»,-ասված է հաղորդագրությունում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ  դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության:


Loading...