12:12   09-08-2022
Image Description
Թուրքիան չի աջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե իր պայմանները չկատարեն
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան չի աջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ նրա պայմանները չեն կատարվել, մասնավորապես, խոսքը ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի պարտավորությունների մասին է, ասել է նախագահ Թայիփ Էրդողանը։

«Մենք հստակ հայտնել ենք մեր դիրքորոշումը Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: ՆԱՏՕ-ին անդամակցությունը այն երկրների, որոնց փողոցներում ազատ շրջում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK)  անդամները վնասում է դաշինքի արժեքներին: Ինչ վերաբերում է Ֆինլանդիային և Շվեդիային, մենք հստակ և վճռական դիրքորոշում ունենք: Մինչև նրանք չկատարեն իրենց խոսքը, Թուրքիան հավանություն չի տա ՆԱՏՕ-ին երկու երկրների անդամակցությանը»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում Թուրքիայի դեսպանների հետ հանդիպմանը։

Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարները հունիսի 28-ին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են հուշագիր։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն Անկարայի հետ ահաբեկչության դեմ պայքարում, մասնավորապես՝ PKK-ի, նրա ճյուղերի, ինչպես նաև Ֆեթուլլահիստական ​​ահաբեկչական կազմակերպության (FETO) հետ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու համար։

Թուրքական իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ ստորագրված հուշագիրը վերջնական չէ, և Թուրքիայի խորհրդարանը կարող է չհաստատել այն, եթե Հելսինկին և Ստոկհոլմը չկատարեն ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու իրենց ստանձնած պարտավորությունները։

Loading...